-
28.01.2018|
14:42
Բանակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին։
-
27.01.2018|
18:11
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
-
27.01.2018|
15:52
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը լիագումար նիստում խոսել է զինված հակամարտությունների ժամանակ երեխաներին սպառնացող վտանգների մասին ու հիշեցրել ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված 12-ամյա Վաղինակի մասին:
-
26.01.2018|
17:16
«Շնորհակալություն, Գերման: Կհանդիպենք»` Դավոսում ՌԴ Խնայբանկի գործնական նախաճաշի ժամանակ բանկի նախագահ Գերման Գրեֆը ներկայացրեց անսովոր հյուրի` ռոբոտ Սոֆիային: Ավանդական նախաճաշի թեման 2018-ին` «Ինչպես է արհեստական ինտելեկտը փոխում ընկերությունները` ձեռքբերումներ ու մարտահրավերներ»:
-
25.01.2018|
12:33
ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ նախագահը ներկա է գտնվել ԵԽ կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ ստորագրած շուրջ յոթ տասնյակ միջազգային պայմանագրերը:
-
24.01.2018|
14:42
Փարիզում նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով:
-
24.01.2018|
14:37
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեր անդրանիկ հանդիպումն իրոք տպավորիչ էր։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, բաց ու անկեղծ երկխոսության համար, Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։
-
24.01.2018|
12:34
Նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ողջունել է Հայաստանի նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:
-
23.01.2018|
15:56
Շատ հետաքրքիր օր էր երեկ` ՀՀ ապագա նախագահը Լոնդոնում է, ՀՀ ներկա նախագահը` Փարիզում, ՀՀ վարչապետը` Ցյուրիխում: Շատ եվրոպական օր ստացվեց: Հունվարի 22-ին Սերժ Սարգսյանը մեկնեց Ֆրանսիա` 2 օր Փարիզում անցկացնելուց հետո նա կմեկնի Ստրասբուրգ, իսկ այսօր առաջին անգամ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
-
16.01.2018|
00:28
Երեկ քաղաքական տարին ԱԺ-ում սկսվեց տնտեսական «բունտով»: Նախագահականից վերադարձած ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը ավելի էր ըմբոստացել (տեսնես՝ նախագահականում ինչ էին նրանց հյուրասիրել):